երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Իմ ինչի՞ն է պետք տրանսպորտի թանկացումը. ջհանդամը, թե 10 տարի հետո ինչ կլինի, ինձ կամ Ավինյանին դրանից ի՞նչ․ Գալջյան

Իմ ինչի՞ն է պետք տրանսպորտի թանկացումը. ջհանդամը, թե 10 տարի հետո ինչ կլինի, ինձ կամ Ավինյանին դրանից ի՞նչ․ Գալջյան

Մենք այսօր չենք քննարկում, թե տրանսպորտի ինչ գին է լինելու այս տարվա հոկտեմբերին կամ նոյեմբերին, մենք քննարկում ենք, թե ինչ է լինելու 2034 կամ 2040 թվականին: Այս մասին այսօր՝  Երեւանի ավագանու նիստում տրանսպորտի թանկացման վերաբերյալ նախագծի քննարկման ժամանակ նշեց ՔՊ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը:

«Մենք 2018-ից մինչ օրս տառապում ենք այն հարցի շուրջ, թե ոնց պետք է բարեռփոխենք տրանսպորտային համակարգը: Ու դրա պատճառներից մեկն այն է, որ սրան նախորդող քաղաքային իշխանությունն այս հարցով պարզապես չէր զբաղվել, թողել էր «գծատերեր» հասկացությունը:

Սա թանկացում չի: Օրինակ, այս միկրոֆոն արժի 100 դրամ, բայց մեզ պետք է ավելի լավ ու ավելի մեծ միկրոֆոն, որն արժի 150-180 դրամ: Մենք ձեռք ենք բերում այդ միկրոֆոնը, բայց դուք ասում եք՝ ոչ, դուք թանկացրեցիք այս փոքր միկրոֆոնը: Բայց այս փոքրը չկա, մենք խոսում ենք նորի մասին: Հետեւաբար, խոսքը ոչ թե թանկացման մասին է, այլ բալանսավորման»,-ասաց նա:

Գալջյանի խոսքով, այսօր ունենք մի իրականություն, որը փաստացի կոռուպցիա է. «Այսինքն քաղաքացին մտնում է ավտոբուս, 100 դրամը տալիս է վարորդին, ոչ թե սարքի մեջ է դնում եւ երթեւեկում է: Մենք գիտենք, որ այդ երեւույթը կա: Քանի դեռ ամբողջական համակարգը չկա, դա չի գործելու: Եթե մենք վարորդին ազատենք այդ 100 դրամները վերցնելու համար, գրեթե բոլորին պետք է ազատենք, եւ տրանսպորտային համակարգը կկանգնի: Մենք պետք է խոստովանենք, որ այս խնդիրը կա, այդ 100 դրամը գնում է ոչ թե բյուջե, այլ ուրիշ տեղ»,-ասաց նա՝ հավելելով, որ իշխանությունը  հենց նրա համար է, որ նաեւ դժվար ու ոչ հաճելի որոշումներ կայացնի:

«Այսօր հարկային բեռն ավելացնող ցանկացած հարց դնենք հանրաքվեի, պարզ չի՞, որ բոլորը դեմ են քվեարկելու: Բա էլ մենք ինչի՞ համար ենք,  նրա համար ենք, որ կարողանանք քաղաքային տնտեսությունը ճիշտ կառավարել եւ հանրաքվեի դրվեն հիմնականում քաղաքական հարցերը:

Երբ դուք ասում եք՝ դեմ ենք թանկացմանը կամ գնի ծախսի ավելացմանը: Դուք որ շատ էլ ուզենաք, չեք կարող դեմ լինել, որովհետեւ այդ ծախսը ուզենք, թե չուզենք, ավելանալու է: Եթե ավտոբուս ենք ավելացնում, այդ ծախսը պետք է մի տեղից փակվի: Էդպես որ նայենք, մենք էլ ենք դեմ: Անձամբ իմ ինչի՞ն է պետք, որ տրանսպորտը թանկանա, ինձ դրանից ի՞նչ, կամ Սուրեն Գրիգորյանին դրանից ի՞նչ, կամ քաղաքապետին ի՞նչ: Ավելի լավ, չենք խոսա, մեր ռեյտինգին խփող որոշում է, հանգիստ նստենք, ջհանդամը, թե 10 տարի հետո ինչ կլինի»,-ասաց Գալջյանը:

  • Կիսվել: