հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ի՞նչ սահմանափակում կա ԵԱՏՄ տարածք օդային տրանսպորտով անձնական օգտագործման ապրանք ներմուծելիս

Ի՞նչ սահմանափակում կա ԵԱՏՄ տարածք օդային տրանսպորտով անձնական օգտագործման ապրանք ներմուծելիս

ԵԱՏՄ մաքսային տարածք օդային տրանսպորտով առանց մաքսատուրքերի, հարկերի վճարման մեկ ֆիզիկական անձը կարող է ներմուծել անձնական օգտագործման մի շարք ապրանքներ:

ՊԵԿ-ից հայտնում են, որ սակայն անհրաժեշտ է հիշել, որ կան որոշ ապրանքատեսակներ, որոնց տեղափոխման հետ կապված գործում են սահմանափակումներ: Մասնավորապես՝

- օտարերկրյա պետություն մեկնող և օտարերկրյա պետությունից ժամանող ֆիզիկական անձի բուժման կուրսի կամ անձնական օգտագործման համար առանց հավաստագրի թույլատրվում է ներմուծել կամ արտահանել ՀՀ-ում գրանցված կամ չգրանցված դեղեր՝ մինչև 10 անվանում, յուրաքանչյուրից` երեքական սպառողական փաթեթ քանակով, եթե դեղի նշանակման վերաբերյալ փաստաթղթերով հիմնավորված չէ բուժման կուրսի համար անհրաժեշտ ավելի մեծ քանակը:

- Առանց բուսասանիտարական հավաստագրի թույլատրվում է ՀՀ տարածք ներմուծել բարձր բուսասանիտարական ռիսկայնության` մինչև 5 կգ ենթակարանտինային ապրանքներ:

- Առանց անասնաբուժասանիտարական հավաստագրի և թույլատվության արգելվում է` անասնաբուժասանիտարական տեսանկյունից վտանգավոր ապրանքների, կենդանիների, կենդանականան ծագման մթերքի, հումքի ներմուծումը ՀՀ տարածք և արտահանումը ՀՀ տարածքից (բացառությամբ` մեկ ֆիզիկական անձի կողմից գործարանային փաթեթով կենդանական ծագման պատրաստի մինչև 5 կգ արտադրանքի ներմուծման` ապրանքի արտադրող և արտահանող երկրների անասնահամաճարակային ապահովության պայմանով, ինչպես նաև շուն և կատու ոչ ավելի քան 2 գլուխ):

Անձնական օգտագործման ապրանքների մաքսային հայտարարագրումն իրականացվում է ուղևորային մաքսային հայտարարագրի օգտագործմամբ, որի լրացման կարգը սահմանված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի հուլիսի 23-ի թիվ 124 որոշմամբ։

Մաքսային հայտարարագրման ենթակա ապրանքներին կարող եք ծանոթանալ ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 260-րդ հոդվածի 1-ին կետով:

Մանրամասները՝ տեսանյութում:

  • Կիսվել: