երեքշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2024
Ի՞նչ հարկման համակարգեր են գործում Հայաստանում

Ի՞նչ հարկման համակարգեր են գործում Հայաստանում

ՊԵԿ-ից տեղեկացնում են, որ Հայաստանի Հանրապետությունում գործում են հարկման ընդհանուր և հատուկ համակարգեր։ Եթե կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները գործունեություն են իրականացնում հարկման ընդհանուր համակարգում, ապա հարկվում են ավելացված արժեքի հարկով (ԱԱՀ) և (կամ) շահութահարկով։
 
Հարկման հատուկ համակարգերն են՝ միկրոձեռնարկատիրության և շրջանառության հարկի համակարգերը։ Շրջանառության հարկի համակարգի շրջանակում հարկ վճարողներն իրականացվող գործունեության մասով, մասնավորապես, հարկվում են շրջանառության հարկով։ Շրջանառության հարկ վճարող կարող են համարվել այն տնտեսվարողները, որոնց նախորդ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունը չի գերազանցել 115 մլն ՀՀ դրամը:
 
Միկրոձեռնարկատիրության համակարգում գործող կազմակերպությունները և ֆիզիկական անձինք ազատվում են միկրոձեռնարկատիրության մասով առաջացող բոլոր պետական հարկերի, մասնավորապես, շրջանառության հարկի, ԱԱՀ-ի և շահութահարկի հաշվարկման և վճարման պարտավորությունից։
 
Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ կարող են համարվել այն տնտեսվարողները, որոնց նախորդ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունը չի գերազանցել 24 միլիոն դրամը։

  • Կիսվել: