ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Արդիականացվել է մետրոյի «Երիտասարդական» կայարանի արտաքին և ներքին լուսավորության համակարգը

Արդիականացվել է մետրոյի «Երիտասարդական» կայարանի արտաքին և ներքին լուսավորության համակարգը

Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի հետ համատեղ ամբողջությամբ արդիականացվել են մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանի արտաքին և ներքին լուսավորության համակարգերը: Այս մասին հայտնում են Երեւանի քաղաքապետարանից:

Զուգահեռաբար  մաքրվել են կայարանի պատերի քարերը: 

 

Աշխատանքները տևել են մոտ 4 ամիս:

Առաջիկայում նախատեսվում է արդիականացնել նաև  մյուս կայարանները:

  • Կիսվել: