կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Պարոն Քերոբյանից հարցրեք, մեքենան մեր դաշտում չէ. ԲՏԱ նախարար

Պարոն Քերոբյանից հարցրեք, մեքենան մեր դաշտում չէ. ԲՏԱ նախարար

Ի՞նչ է «Սեպուհ 1»-ը: Այսպես այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում արձագանքեց ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանն անդրադառնալով հարցին, թե ի՞նչ փուլում է «Սեպուհ 1» ավտոմեքենաների արդատրության գործընթացը:

Լրագրողները հիշեցրեցին, որ դեռ ամռանը էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էր ավետել, որ Հայաստանը արտադրում է «Սեպուհ 1» մակնիշի ավտոմեքենաներ եւ անգամ տեսանյութ էր հրապարակել:

«Պարոն Քերոբյանից հարցրեք, մեքենան մեր դաշտում չէ: Կարող է՝ բարձր տեխնոլոգիական լուծումներ օգտագործվում են մեքենայի արտադրության մեջ, բայց դա մեր դաշտը չէ»,-ասաց Ռոբերտ Խաչատրյանը:

  • Կիսվել: