չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
«Հյուսիս-Հարավ» միջանցքի մի մասի շինարարությունը կավարտվի մինչեւ հուլիս. Հաթիբի

«Հյուսիս-Հարավ» միջանցքի մի մասի շինարարությունը կավարտվի մինչեւ հուլիս. Հաթիբի

Ռեշտ-Կասպյան երկաթուղին՝ որպես «»Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի մաս, շահագործման կհանձնվի ընթացիկ տարվա հունիսին: Այս մասին հայտարարել է տրանսպորտային ենթակառուցվածքների շինարարության եւ զարգացման գծով ընկերության ղեկավարի տեղակալ Աբբաս Հաթիբին, հաղորդում է Portalhamlonaghl-ը։ 

«Այս պահին կառուցվել է Ռեշտ-Կասպյան երկաթուղու 37 կմ-ից 23 կմ-ը, եւ նրա ֆիզիկական առաջընթացը հասել է ավելի քան 90 տոկոսի։ Մենք շահագործման կհանձնենք 37 կմ երկարությամբ Ռեշտ-Կասպյան երկաթուղին մինչեւ հունիսի վերջ, ինչը թույլ կտա երկաթուղով բեռներ հասցնել Կասպից ծովից դեպի երկրի հարավ՝ դեպի Պարսից ծոց եւ Օման պետություն»- հայտարարել է Հաթիբին։  

Ռեշտ քաղաքից մինչեւ Էնզելի հատվածը (Կասպյան նավահանգիստը երկրի հյուսիսում) Ռեշտ-Աստարա երկաթուղու կառուցման սկզբնական փուլն է։ Ապագայում Կասպյան նավահանգստից նախատեսվում է իրականացնել ուղիների հաջորդ հատվածն արդեն մինչեւ Աստարա՝ Իրանի հյուսիս-արեւմուտքում։

  • Կիսվել: