հինգշաբթի, նոյեմբեր 14
14 / 11 / 2024
Հունվարին միջին ամսական աշխատավարձը կազմել է 267 հազար դրամ. Թունյան

Հունվարին միջին ամսական աշխատավարձը կազմել է 267 հազար դրամ. Թունյան

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է, որ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով, 2024 թվականի հունվարին միջին ամսական աշխատավարձը հանրապետությունում կազմել է 267 հազար դրամ։

«Այդ թվում, պետական հատվածում միջին աշխատավարձը կազմել է 208 հազար դրամ, ոչ պետական հատվածում՝ 291 հազար դրամ։

 

2024 թվականի հունվարի համեմատ միջին աշխատավարձն աճել է 7.1 տոկոսով (պետական հատվածում՝ 9.8 տոկոսով, ոչ պետական հատվածում՝ 6 տոկոսով)։ Ամենաբարձրը տեղեկատվության եւ կապի ոլորտի աշխատողների վարձատրությունն է՝ միջինը 865 հազար դրամ։

Այդ թվում, կոնկրետ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի միջին աշխատավարձը 1 միլիոն 48.6 հազար դրամ է։ Հաջորդ տեղում Ֆինանսական և ապահովագրական գործունեությունն է՝ 579 հազար դրամ միջին աշխատավարձով»,-գրել է Թունյանը։

  • Կիսվել: