շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հունվարի 9-ին ՀՀ բանկերում արտարժույթը թանկացել է

Հունվարի 9-ին ՀՀ բանկերում արտարժույթը թանկացել է

ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 9-ի ժամը 09:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.08 դրամ։

Բացի դոլարից արժևորվել են նաև եվրոն և ռուբլին։

Ըստ Rate.am կայքի՝ դոլարի առքի ամենաբարձր գինը բանկերում 403 դրամ է, վաճառքի դեպքում ամենացածր գինը՝ 407.50 դրամ:

Փոխանակման կետերում դոլարի առքը 404 դրամ է, վաճառքը՝ 408 դրամ։

Բանկերում եվրոյի առքի միջին փոխարժեքը կազմում է 436.22 դրամ, իսկ վաճառքի դեպքում ամենացածր գինը` 448 դրամ, առավելագույնը՝ 455։ Փոխանակման կետերում եվրոյի առքը 440 դրամ է, վաճառքը՝ 445 դրամ։

Ռուսական ռուբլու առքն էլ կազմում է 4.29 դրամ, վաճառքի դեպքում ամենացածր գինը՝ 4.51 դրամ։ Փոխանակման կետերում ռուբլու առքը կազմում է 4.35դրամ, վաճառքը` 4.45 դրամ։

  • Կիսվել: