երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հունվար-սեպտեմբերին մոտ 85,5 մլն դրամով ավելի ՀԴՄ կտրոն է տպվել. ՊԵԿ նախագահ

Հունվար-սեպտեմբերին մոտ 85,5 մլն դրամով ավելի ՀԴՄ կտրոն է տպվել. ՊԵԿ նախագահ

Հունվար-սեպտեմբերին մոտ 85,5 մլն դրամով ավելի ՀԴՄ կտրոն է տպվել, կամ 37,7 տոկոսով ավելի նախորդ տարվա համեմատ: Այս մասին  այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը:

Նրա խոսքով, դրա շնորհիվ 236 մլրդ դրամի լրացուցիչ հարկային շրջանառություն է արձանագրվել, ինչը նախորդ տարվա համեմատ ավելի է 21,2 տոկոսով:

Անանյանն անդրադարձավ նաեւ բողոքների վիճակագրությանը՝ նշելով, որ նախորդ տարի 9 ամիսներին ՊԵԿ-ից ընդամենը 640 բողոք է քննվել, իսկ այս տարի՝ 1386 բողոք:

Դավիթ Անանյանը գոհ էր նաև հարկային եկամուտներից՝ նշելով, որ եթե կիսամյակային կտրվածքով ունեին հարկային եկամուտների 63 մլրդ դրամի գերակատարում, ապա 9 ամսվա տվյալներով՝ 52,9 մլրդ կամ 5,2 տոկոսով ավելի առաջին կիսամյակին ճշտված ցուցանիշի հանդեպ:

«Մենք կանխատեսում էինք, որ 3-րդ եռամսյակում թերակատարումը կլինի 20-22 մլրդ դրամ, բայց, ըստ էության, 10 մլրդ է եղել թերակատարումը: Այսինքն՝ տեմպերը շատ ավելի լավն են, քան կարելի էր պատկերացնել կիսամյակային արդյունքներն ամփոփելիս»,- նշեց նա՝ հավելելով, որ 9 ամսվա հարկային եկամուտների ճշտված ծրագրային ցուցանիշը 1 տրլն 61 մլրդ 500 մլն դրամ է։

ՊԵԿ ղեկավարը նաև ասաց, որ 2018 թվականի 9 ամսվա հարկային եկամուտների կատարողականը եղել է 887 մլրդ 700 մլն դրամ, իսկ 2019-ի 9 ամիսներին՝ 1 տրլն 79 մլրդ դրամ, այսինքն՝ 191,5 մլրդ դրամով գերակատարում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: