չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
Հունվար-սեպտեմբեր ամիսներին պետական բյուջեի հարկային եկամուտները գերակատարվել են 7.4 մլրդ դրամով․ Փաշինյան

Հունվար-սեպտեմբեր ամիսներին պետական բյուջեի հարկային եկամուտները գերակատարվել են 7.4 մլրդ դրամով․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել, որտեղ ասվում է.

2025թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին պետական բյուջեի հարկային եկամուտներն ու տուրքերը ծրագրվածի նկատմամբ գերակատարվել են 7.4 մլրդ դրամով։

Պետական բյուջե են մուտքագրվել 2 տրլն 13 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, որոնք նախորդ տարվա հունվար-սեպտեմբերի համեմատ ավել են 13.9 տոկոսով կամ 245.6 միլիարդ դրամով։

Շնորհակալություն եմ հայտնում աշխատող, արդյունք ստեղծող, օրենքով սահմանված հարկերը վճարող բոլոր քաղաքացիներին եւ այն պետական ծառայողներին, ում աշխատանքը նպաստում է պետական բյուջեի հարկային եկամուտների աճին։

  • Կիսվել: