ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հունիսի 15-ից կսկսվեն կանոնավոր լաստանավային փոխադրումները. Վահան Քերոբյան

Հունիսի 15-ից կսկսվեն կանոնավոր լաստանավային փոխադրումները. Վահան Քերոբյան

Հունիսի 15-ից կանոնավոր լաստանավային փոխադրումներ կիրականացվեն Փոթի (Վրաստան) - Կովկաս (Ռուսաստան) նավահանգիստների ուղղությամբ եւ շաբաթական երկու՝ անգամ հակառակ ուղղությամբ՝ 40 վագոններով եւ բեռնատարների համար 50 տեղով։ Այս մասին մայիսի 5-ին կառավարության նիստին հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Նա հայտնեց, որ CMT Intenational-ը փոխադրումների համար պայմանագրեր կկնքի Հարավկովկասյան երկաթուղիների եւ Ռուսական երկաթուղիների հետ։
Նախարարը հիշեցրեց, որ կառավարությունը պատրաստ է սուբսիդավորել փոխադրումները ճանապարհի լաստանավային հատվածով։ ««Ռուսական երկաթուղիներ»-ը, «Հարավկովկասյան երկաթուղի»-ն եւ վրացական կողմը զեղչեր են տրամադրել»,- հավելեց նա։

  • Կիսվել: