երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Հոկտեմբերին պակաս հաշվարկված և վճարված մաքսային վճարների ու տույժերի ընդհանուր գումարը կազմել է  343,443,678 դրամ

Հոկտեմբերին պակաս հաշվարկված և վճարված մաքսային վճարների ու տույժերի ընդհանուր գումարը կազմել է 343,443,678 դրամ

Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2023 թ․ հոկտեմբեր  ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով հետբացթողումային հսկողության վերաբերյալ տեղեկություն։

ՀՀ ՊԵԿ հետբացթողումային հսկողության վարչության աշխատակիցների կողմից ապրանքների բացթողումից հետո՝  իրականացված մաքսային հսկողության ընթացքում, հայտնաբերվել են ՀՀ մաքսային օրենսդրության խախտման մի շարք դեպքեր, որոնց արդյունքում պակաս հաշվարկված և վճարված մաքսային վճարների և դրանց նկատմամբ օրենքով հաշվարկված տույժերի ընդհանուր գումարը կազմել է 343,443,678 ՀՀ դրամ։5 դեպքով արձանագրվել է ապրանքների ոչ ճիշտ դասակարգման հատկանիշներ, որոնցով թերի վճարված /չհաշվարկված/ մաքսային վճարների գումարը կազմել է 165,399,072ՀՀ դրամ:

1 դեպքով արձանագրվել է ներդրումային ծրագրի շրջանակում ՀՀ ներմուծված ապրանքի ոչ նպատակային օգտագործման փաստ․ թերի վճարված մաքսային վճարների գումարը կազմել է  172,997,510 ՀՀ դրամ։

Ապրանքների բացթողումից հետո իրականացվող մաքսային հսկողության շրջանակում հայտնաբերվել են ցածր մաքսային արժեքի հայտարարագրման դեպքեր, որոնցով պետությանը պատճառված վնասը կազմել է մոտ 5մլն․ դրամ։

31 դեպքով մաքսային մարմին ներկայացված ապրանքների հայտարարագրերում հայտնաբերվել են անհամապատասխանություններ։ Նախնական տվյալներով թերի վճարված մաքսային վճարների գումարը կազմում է  30մլն․ ՀՀ դրամ։ Վերոնշյալ դեպքերով իրականացվում է վերլուծություն։

  • Կիսվել: