կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Հնարավոր է դարձել Իրանի տարածքով Հայաստանից մանր եղջերավոր կենդանիների փոխադրումը Իրաք

Հնարավոր է դարձել Իրանի տարածքով Հայաստանից մանր եղջերավոր կենդանիների փոխադրումը Իրաք

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից տարվող բանակցությունների արդյունքում հնարավոր է դարձել Իրանի Իսլամական Հանրապետություն տարածքով Հայաստանից մանր եղջերավոր կենդանիների կենդանիների (ՄԵԿ) տարանցիկ փոխադրումը Իրաքի Հանրապետություն՝ նախապես ունենալով Իրաքի Հանրապետության լիազոր մարմնի թույլտվությունը։

Կենդանիները պետք է անցնեն 21 օրյա կարնտին ծագման երկրում՝ Իրանի անասնաբուժական կազմակերպության (IVO)  ներկայացուցչի հսկողության ներքո:

Ավելի վաղ՝ 2024թ. ապրիլին, Իրանը վերականգնել էր երկրի տարածքով Հայաստանից խոշոր եղջերավոր կենդանիների տարանցիկ փոխադրումը:

Կենդանիների տարանցման պայմաններին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ Տեսչական մարմնի պաշտոնական կայքում։

  • Կիսվել: