հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հնարավոր է առաջին անհրաժեշտության ապրանքների գների բարձրացում․ փոխնախարար

Հնարավոր է առաջին անհրաժեշտության ապրանքների գների բարձրացում․ փոխնախարար

Արտակարգ դրության ժամանակ հնարավոր է, որ առաջին անհրաժեշտության ապրանքների գները բարձրանան։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը։

«Շուկան վերահսկվում է, հնարավոր է որոշակի գնաճ, բայց միջոցներ են ձեռնարկվում՝ զսպելու առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճը»,- ասաց փոխնախարարը։

Վարոս Սիմոնյանը նշեց, նաև որ որոշումներ են ընդունվել, ըստ որոնց՝ առաջին անհրաժեշտության ապրանքները կարող են ներմուծվել առանց մաքսատուրքերի:

«Վերջին շրջանում Եվրասիական տնտեսական միության հետ տարվող մի շարք որոշումների արդյունքում մարտի 16-ին որոշվել է, որ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում որոշ բժշկական նշանակության ապրանքների վերաբերյալ ներմուծման մաքսատուրքերը զրոյացվում են»,- ասաց նա:

  • Կիսվել: