հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
ՀԿԵ-ն սկսել է Երևանից Բաթումի ամառային փոխադրումները․ Երևան-Բաթումի-Երևան գնացքն այսօր առաջին չվերթ է իրականացրել

ՀԿԵ-ն սկսել է Երևանից Բաթումի ամառային փոխադրումները․ Երևան-Բաթումի-Երևան գնացքն այսօր առաջին չվերթ է իրականացրել

Հունիսի 14-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության այս տարվա առաջին՝ Երևան-Բաթումի-Երևան գնացքը չվերթ է իրականացրել։ Այն վրացական հանգստավայր կհասցնի մոտ 120 ուղևոր։ Այս մասին հայտնում են «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունից։

«Մենք ուրախ ենք ողջունել Վրաստան հանգստի մեկնող մեր առաջին ուղևորներին: «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը ստեղծել է բոլոր պայմանները, որպեսզի նրանց համար արձակուրդը սկսվի արդեն գնացք նստելուց.երկաթուղային կայարաններում ժամանակակից սպասարկումը, ծառայությունների լայն շրջանակը և ճանապարհին հարմարավետ պայմանները ստեղծում են հանգստի և հարմարավետության մթնոլորտ ուղևորության առաջին իսկ րոպեներից: Մինչև ամառային սեզոնի մեկնարկը վաճառված տոմսերի քանակը թույլ է տալիս վստահաբար պնդել, որ այս երթուղին մեծ պահանջարկ ունի Հայաստանի քաղաքացիների և հյուրերի շրջանում», - գնացքի մեկնման հանդիսավոր արարողության ժամանակ նշել է ՀԿԵ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը։

 

Нет описания.

 

Այս տարի չվերթերի հաճախականությունը 2022-ի համեմատ ավելացել է: Բաթումի գնացքը Երևանից մեկնելու է երկու օրը մեկ։ Ամառային սեզոնին Երևան-Թբիլիսի-Երևան երթուղու երթևեկությունը դադարեցվել է, Թբիլիսի հնարավոր կլինի հասնել Բաթումի գնացքով: Նախորդ տարվա համեմատ ուղևորությունների արժեքը մնացել է անփոփոխ:

Ուղևորների հարմարավետության ապահովմանն ուղղված մեկ այլ նորամուծություն էր Երևան-Սևան-Շորժա-Երևան երթուղու փոփոխությունը «Ալմաստ» կանգառի փոխարեն գնացքը կմեկնի Երևանի կայարանից: Ավելի զարգացած ենթակառուցվածքներով երկաթուղային կայարանից մեկնելը Սևանում ամառային հանգստի սիրահարներին կապահովի ուղևորության առավել մատչելիություն: Չնայած երթուղու 36 կիլոմետր երկարացմանը, ճանապարհորդության ժամանակը կմնա անփոփոխ ՝ 3 ժամից մի փոքր ավելի: Էլեկտրագնացքը կգործի ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին մինչև ամառային փոխադրումների սեզոնի ավարտը, սակայն ավելացել է այս երթուղով ուղևորության արժեքը:

Նշենք, որ Հայաստանում գնալով լայն տարածում են գտնում երկաթուղային ուղեւորափոխադրումները։ Ընթացիկ տարվա առաջին 5 ամիսներին ՀԿԵ-ում ուղևորների թվի աճը 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 9 տոկոս կամ 193,5 հազար ուղևոր:

  • Կիսվել: