երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Հիշեցում ձկնորսությամբ և ջրային որսորդության այլ տեսակներով ապօրինաբար զբաղվելու դեպքում նախատեսված տուգանքի մասին

Հիշեցում ձկնորսությամբ և ջրային որսորդության այլ տեսակներով ապօրինաբար զբաղվելու դեպքում նախատեսված տուգանքի մասին

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հիշեցնում է ապօրինաբար ձկնորսությամբ և ջրային որսորդության այլ տեսակներով զբաղվելու դեպքում նախատեսված տուգանքի մասին․

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 89-րդ հոդվածի համաձայն՝ գետերում, լճերում, ջրամբարներում և ջրի այլ աղբյուրներում ձկան, գազանների և ջրային այլ որսով զբաղվելը առանց թույլտվության, կամ արգելված ժամանակ, կամ չթույլատրված վայրերում, կամ չթույլատրված գործիքներով, եղանակներով ու ձևերով, եթե հասցված վնասը չի գերազանցում սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի (50.000-100.000 ՀՀ դրամ) չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի (100․000-200․000 ՀՀ դրամ) չափով` որսի միջոցով ձեռք բերվածի, որսի գործիքների, լողունակ միջոցների և դրանց բոլոր այն պատկանելիքների բռնագրավմամբ, որոնք խախտումներ կատարելու գործիք են դարձել»:

  • Կիսվել: