հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Հիպոթեքային վարկի դեպքում եկամտային հարկի հետվերադարձից օգտվողների թիվը մոտենում է 25 հազարի. Փաշինյան

Հիպոթեքային վարկի դեպքում եկամտային հարկի հետվերադարձից օգտվողների թիվը մոտենում է 25 հազարի. Փաշինյան

2018-ին հիփոթեքային վարկի մարման ծրագրով վերադարձվել է 4,7 մլրդ դրամի եկամտաային հարկ, իսկ արդեն 2021-ին՝ 32,7 մլրդ դրամ, աճը՝ 505 տոկոս: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 2-ին, ԱԺ հանձնաժողովներում 2023 թվականի բյուջեի քննարկումների ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«2022-ի 10 ամսում վերադարձրել ենք արդեն 41,1 մլրդ դրամ եկամտային հարկ, որը 2018-ի նկատմամբ 10 անգամ աճ ենք արձանագրել:

Այս տարվա 9 ամսում շինարարության ոլորտում 14 տոկոս աճ ունենք, եթե այս ցուցանիշը համեմատենք 2018-ի հետ, աճը էականորեն շատ ավելին կարող է լինել: Այսինքն վերադարձված եկամտային հարկը վերադառնում է տնտեսություն»,-ասաց նա:

Փաշինյանը տեղեկացրեց, որ եկամտային հարկի վերադարձի ծրագրից օգտվողների թիվը մոտենում է 25 հազարին:

  • Կիսվել: