ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Հինգ սուբվենցիոն ծրագիր է հաստատվել Արմավիրում

Հինգ սուբվենցիոն ծրագիր է հաստատվել Արմավիրում

2023 թվականին համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված հինգ սուբվենցիոն ծրագիր է հաստատվել Արմավիր խոշորացված համայնքում:

Բնակավայրի փողոցների կառուցում/նորոգում ասֆալտապատում բաղադրիչով 2023 թվականին հիմնանորոգվել է Արմավիրի մարզի Նորավան, Այգեվան բնակավայրերի կենտրոնական փողոցները, Մյասնիկյան բնակավայրի Բաղրամյան փողոցը, Լուկաշին բնակավայրի Թամանյան փողոցը՝ ընդհանուր 2.385 գծամետր երկարությամբ։ Ընթացքի մեջ են նույն ծրագրի ևս 3 ենթածրագիր՝ Սահմանապահների փողոցի Հանրապետության-Աբովյան և Երևանյան-Շահումյան հատվածների, Թումանյան և Հ․Ավետիսյան փողոցների Երևանյան-Շահումյան հատվածների, Շահումյան փողոցի Արարատյան-Ջիվանի և Չարենց-Բաղրամյան հատվածների հիմնանորոգման աշխատանքները՝ ընդհանուր 3.645 գծամետր երկարությամբ ճանապարհ։​ Ծրագրի ընդհանուր արժեքը շուրջ 1 մլրդ 154 մլն ՀՀ դրամ է, որի ֆինանսավորումն իրականացվում է 35% կառավարության և 65% համայնքի համաֆինանսավորմամբ։​Խմելու ջրամատակարարման ցանցերի կառուցման, ինչպես նաև ջրահեռացման համակարգի կառուցման/նորոգման բաղադրիչով վերակառուցվել են Արմավիր համայնքի Շահումյան փողոցի Արարատյան-Ջիվանի և Չարենց-Բաղրամյան հատվածների, Սահմանապահների փողոցի Երևանյան-Շահումյան հատվածի, Թումանյան փողոցի Երևանյան-Շահումյան​ հատվածի, Հ. Ավետիսյան փողոցի Երևանյան-Շահումյան​ հատվածի​ և Հացիկ գյուղի ջրամատակարարման համակարգերը՝ ընդհանուր 2.550 գծամետր երկարությամբ։​ Ծրագրի շահառու են հանդիսանում 102 տնային տնտեսություն։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է ​ 294.5 մլն ՀՀ դրամ՝ 60% կառավարության և 40% համայնքի համաֆինանսավորմամբ։

Այգիների, պուրակների կառուցում/բարեկարգում բաղադրիչով բարեկարգվել է Սարդարապատ, Մայիսյան և Խանջյան բնակավայրերի մշակույթի տների հարակից պուրակները՝ ընդհանուր 10.800 քմ մակերեսով, ընթացքի մեջ է Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցի մայթերի բարեկարգման և ոռոգման համակարգի կառուցման աշխատանքները, ինչպես նաև կենտրոնական շատրվանի վերակառուցման աշխատանքները։​ Ընդհանուր ամբողջական ծրագրի արժեքն է​ 349․6 մլն ՀՀ դրամ, որն ֆինանսավորվելու է 30% կառավարության և 70% համայնքի համաֆինանսավորմամբ։ 2024 թվականի ընթացքում կիրականացվի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի թիվ 2, թիվ 11 մսուր-մանկապարտեզների, Սարդարապատ, Արաքս, Խանջյան բնակավայրերի մանկապարտեզների գույքի և սարքավորումների ձեռքբերումը։ Ծրագրի ընդհանուր արժեքն է 142,788,800 ՀՀ դրամ, 35% կառավարության և 65% համայնքի համաֆինանսավորմամբ։

Նախատեսվում է ձեռք բերել գույք և սարքավորում 600 սանի հաշվարկով։ ​Նախադպրոցական հաստատությունների կառուցում, վերակառուցում/ նորոգում բաղադրիչով 2024 թվականին կհիմնանորոգվեն Արմավիր համայնքի թիվ 11 մսուր-մանկապարտեզի և Խանջյան բնակավայրի մանկապարտեզի շենքերը։ Ծրագրի ընդհանուր արժեքն է 678,133,340 ՀՀ դրամ, 70% կառավարության և 30% համայնքի համաֆինանսավորմամբ։ Շահառու սաների թիվը 255 է։ 

  • Կիսվել: