կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Հիմնանորոգվում է Հոռոմ-Արթիկ-Ալագյազ հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը

Հիմնանորոգվում է Հոռոմ-Արթիկ-Ալագյազ հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ հիմնանորոգվում է Հ-21, /Հ-75/- Հոռոմ-Արթիկ-Ալագյազ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ19+000 – կմ23+900 հատվածը։

4.9կմ երկարությամբ հիմնանորոգվող ճանապարհահատվածը գտնվում է Շիրակի մարզում՝ Արթիկ քաղաքի տարածքում։ Վերակառուցվում է ճանապարհին առկա ուղեանցը՝ կատարելով ծածկի նորոգում։ Կատարվում են մայթերի վերականգնման, տարբեր տեղամասերում՝ ծածկի քանդման, ասֆալտապատման աշխատանքներ, վերանորոգվում են արհեստական կառուցվածքները։ Շինաշխատանքների ավարտին ճանապարհը կկահավորվի անվտանգության տարրերով։

Աշխատանքները մեկնարկել են 2022 թվականին, ավարտը նախատեսված է ընթացիկ տարում։

Հիմնանորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։

Возможно, это изображение дорога, трава и улица

Возможно, это изображение улица, дорога и текст

  • Կիսվել: