երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Հիմնականում փոխադրավարձի եկամտի գծով թերհավաքագրման հետևանքով Երևանի քաղաքապետարնը թերհավաքագրել է 3.7 մլրդ դրամ

Հիմնականում փոխադրավարձի եկամտի գծով թերհավաքագրման հետևանքով Երևանի քաղաքապետարնը թերհավաքագրել է 3.7 մլրդ դրամ

«2025թ-ի հունվար-սեպտեմբեր ամիսների համար պլանավորված 65 մլրդ 485 մլն դր սեփական եկամուտներից փաստացի հավաքագրվել է 61մլրդ 782 մլն դրամ»,-Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Եկամուտների հաշվառման և գանձման վարչության  պետի պաշտոնակատար Դավիթ Հակոբյանը։

Պաշտոնյան զեկուցեց Երևան քաղաքի սեփական եկամուտների 2025թ. պլանային առաջադրանքի վերաբերյալ ցուցանիշները սեպտեմբերի 30-ի դրությամբ։

Հակոբյանը հայտնեց, որ հաշվի է առնված նաև «Երևան մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի կողմից հավաքագրված, սակայն եկամտային հաշվին դեռևս չարտացոլված գումարը

«Կատարողականը 94.3 % է, թերակատարվել է 3.7 մլրդ դրամ, թերակատարման հիմնական պատճառ է հանդիսացել փոխադրավարձի եկամտի գծով թերհավաքագրումը»,-ասաց Հակոբյանը։

Նա նաև հայտնեց, որ շինարարական թույլտվության և նախագծման թույլտվության գծով, պլանավորված տարեկան 17մլրդ 186 մլն դրամ սեփական եկամուտներից փաստացի հավաքագրվել է 14 մլրդ 688 մլն դրամ՝ կատարողականը 85.4%։

  • Կիսվել: