ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հիմա ո՞վ է փայ մտել. Ռոբերտ Քոչարյանը՝ Զանգեզուրի կոմբինատի բաժնեմասը վարչապետի աշխատակազմին փոխանցելու մասին

Հիմա ո՞վ է փայ մտել. Ռոբերտ Քոչարյանը՝ Զանգեզուրի կոմբինատի բաժնեմասը վարչապետի աշխատակազմին փոխանցելու մասին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն անդրադառնալով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի շուրջ վերջին շրջանում տեղի ունեցող զարգացումներին, ասաց, թե դա այն կոմբինատն է, որը միշտ իր հետ են կապել, սակայն ինքը երբևէ որևէ կապ չի ունեցել դրա հետ։

«Դա արվում էր «Հայկական ժամանակ» թերթի կողմից՝ հետևողականորեն, տասը տարուց ավելի։ Հիմա ո՞վ փայ մտավ և ո՞ւմ հետ փայ մտավ։ Սա երևի Հայաստանի պատմության մեջ ամենից մութ գործարքն է՝ անհասկանալի տրամաբանությամբ։ Չես հասկանում թե ինչու ինչ-որ նվիրաբերություն է արվում և այդ փայի կառավարումը փոխանցվում է վարչապետի աշխատակազմին։ Աբսուրդ է։ Պետական բաժնեմասերը պետք է կառավարվեն ֆինանսների նախարարության կողմից, կարող է՝ էկոնոմիկայի նախարարության կողմից», - ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Նա հարց հնչեցրեց՝ ի՞նչ գործ, ի՞նչ մասնագիտական հմտություն ունի վարչապետի աշխատակազմը նման գործառույթ ունենալու համար։

«Սա ուղղակի փայ մտնել է Հայաստանի ամենից խոշոր, ամենից գրավիչ ակտիվի կառավարման մեջ՝ ֆինանսական հոսքերը կառավարելու համար։ Սա կոռուպցիայի դրսևորումների առումով բարձրագույն պիլոտաժ է, լկտիության հասնող», - ասաց Ռոբերտ Քոչարյանը։

  • Կիսվել: