հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024

Հիմա լրիվ անտեղի է որպես ֆինանսական ձեռքբերում նշել․ տնտեսագետը՝ վարչապետի գրառման մասին

Մարտ ամսին արտաքին և ներքին գործոնների ազդեցության տակ դրամը կտրուկ արժեզրկվեց։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը։

«Արտաժույթի շուկայի վրա էական ազդեցություն ունեցան նաև Կենտրոնական բանկի մարտի 16-ին և 17-ին իրականացրած մոտ 52 մլն ԱՄՆ դոլար ծավալով արտարժույթի տրամադրման սվոպ գործառնությունները։ Այնուհետև, ԿԲ-ն մարտ 23-ին՝ 30 մլն ԱՄՆ դոլարի, իսկ 31-ին՝ 40 մլն ԱՄՆ դոլարի արտաժույթ վաճառեց շուկայում, ինչը թույլ տվեց թուլացնել դրամի սրընթաց անկումը։ Այսինքն՝ միայն մարտ ամսին ԿԲ-ն շուրջ 122 մլն ԱՄՆ դոլարով նվազեցրել է արտաժութային պահուստները դրամի արժեզրկումը կանգնեցնելու համար։ Եվ հիմա լրիվ անտեղի է, որպես ֆինանսական ձեռքբերում, նշել, որ ԿԲ-ն 8,1 ԱՄՆ դոլար է գնել արտաժույթի շուկայից»,-գրել է Սուրեն Պարսյանը։

Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր արել, թե «որքան էլ զարմանալի թվա, այսօր Կենտրոնական բանկը արտարժույթի շուկայից 8.1 միլիոն դոլար է գնել»։ Վարչապետի խոսքով՝  այլ բացատրություն, քան ֆինանսական շուկայի վստահություն կառավարության վարած հակաճգնաժամային քաղաքականությանը, չի կարող ունենալ:

«Մարդիկ վստահում են մեր վարած քաղաքականությանը, մարդիկ վստահում են դրամին»,–-գրել էր նա։

  • Կիսվել: