երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՀՀ-ում վրացական համարներով մեքենաների մաքսային ձևակերպման համար կփոխհատուցվի ևս 5 մլն դրամ

ՀՀ-ում վրացական համարներով մեքենաների մաքսային ձևակերպման համար կփոխհատուցվի ևս 5 մլն դրամ

ՀՀ իշխանությունները վրացական համարներով 2648 մեքենայի մաքսային ձևակերպման համար ընդհանուր առմամբ կփոխհատուցի 7,532.7 մլն դրամ։ Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության նիստի ժամանակ։

Նշվում է, որ ՀՀ կառավարությունը փոխհատուցումներն իրականացնել է մինչև 2023 թ-ի դեկտեմբերի 27-ը ներառյալ կատարված գործարքների մասով:

2023 թ դեկտեմբերի 28-ի, 29-ի և 30-ի փոխհատուցումներն իրականացնելու նպատակով անհրաժեշտ է 2024 թ պետական բյուջեով նախատեսել շուրջ 515.6 մլն դրամ:

Մինչ այս պահը փաստացի փոխհատուցվել է 2488 ավտոմեքենայի մասով, իսկ 160 ավտոմեքենայի մասով չի փոխհատուցվել 515.6 մլն դրամ:

  • Կիսվել: