կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ՀՀ–ում ՏՏ ստարտափների արտոնությունները կերկարաձգվեն մինչև 2024 թ. վերջ

ՀՀ–ում ՏՏ ստարտափների արտոնությունները կերկարաձգվեն մինչև 2024 թ. վերջ

ՀՀ–ում ՏՏ ոլորտի ստարտափների արտոնությունները կերկարաձգվեն ևս մեկ տարով՝ մինչև 2024 թ. վերջ։ «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծը հավանության արժանացավ ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ:

Ստարտափների համար կպահպանվեն գործող արտոնությունները՝ եկամտահարկի իջեցված դրույքաչափը` 10% 20%–ի փոխարեն և մնացած բոլոր հարկերից ազատումը:

Այս արտոնություններն ուժի մեջ կմտնեն 2025 թ.-ին, սակայն յուրաքանչյուր կոնկրետ ընկերության համար կգործեն 5 տարի ժամկետով։ 2025 թ. արտոնություններից արդեն կօգտվեն ավելի քան 2 300 ստարտափներ, ընդ որում` աջակցությունը բաց է նաև նրանց համար, որոնց հիմնադիրները օտարերկրյա քաղաքացիներ են։

  • Կիսվել: