երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
 ՀՀ-ում մարտկոցների արտադրության գործարան է պետք. Սուքիասյան

ՀՀ-ում մարտկոցների արտադրության գործարան է պետք. Սուքիասյան

ՀՀ-ի համար շատ հարմար են էլեկտրական մեքենաները, հատկապես, որ մենք ունենք ատոմակայան։ Ի՞նչ հաշվարկներ ունեք, որպեսզի Հայաստանում մեծ քանակությամբ ծառայություներ, օրինակ տաքսիները, անցնեն էլեկտրական մեքենաների։

Այս մասին ԱԺ-ում, հարց ուղղելով Էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանին, ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։

«Էկոնոմիկայի նախարարությունը ունի՞ հաշվարկ, որ պետության սեփականությունը հանդիսացող բոլոր մեքենաները փոխվեն էլեկտրական մեքենաներով։ Ինչու, որովհետև ատոմակայան ունեցող երկիրը գիշերային ժամերին ավելի էժան է և չունի սպառման տեղ։

Սա լավագույն գործիքներից մեկն է, որ կարող է բալանսավորել ու մենք կարող ենք շատ չներկրել, տրանսպորատային ծախսեր չանել»,- ասաց Սուքիասյանը։

Պատասխանելով հարցին՝ փոխնախարարը ասաց, որ նախարարությունը ունի այդ հաշվարկները և աշխատում են համապատասխան ծրագրերի վրա։

«Որքանով տեղյակ եմ Շրջակա միջավայրի նախարարությունը ունի այդպիսի ծրագիր և իրականացնում է այն»,- ասաց Տերյանը։

Արձագանքելով փոխնախարարին՝ Խաչատուր Սուքիասյանը նշեց․

«Ապագան մարտկոցներինն է  լինելու, ՀՀ-ում մարտկոցների արտադրության գործարան է պետք։ Մեզ համար կարևոր է մարտկոցների ինստիտուտ ունենալը, մնացածը ցանկացած տեղ կարելի է հավաքել»։

  • Կիսվել: