ՀՀ-ում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների թիվը նվազել է
2020 թ. Հայաստանում գրանցվել է 26468 հանցագործություն. այս մասին 1lurer.am-ը տեղեկացավ ՀՀ վիճակագրական կոմիտեի հաշվետվությունից: Համեմատության համար նշենք, որ 2019 թ. ՀՀ-ում գրանցված հանցագործությունների թիվը 26850 է:
Հանցագործություններից 13629-ը ոչ մեծ ծանրության են եղել, 8325-ը՝ միջին ծանրության, 4218-ը՝ ծանր և 296-ը՝ առանձնապես ծանր:
2020 թ. ՀՀ-ում գրանցվել է պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված 2842 հանցագործություն: Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների թիվը 2020 թ. կազմել է 1114, իսկ 2019 թ. այդ բնույթի հանցագործությունները 1280-ն են եղել: