չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
ՀՀ–ում կհեշտացնեն ֆիլմերի և համերգների համար սարքավորումների ներմուծումը

ՀՀ–ում կհեշտացնեն ֆիլմերի և համերգների համար սարքավորումների ներմուծումը

ՀՀ–ում կհեշտացնեն էլեկտրոնային սարքավորումների ժամանակավոր ներմուծումը։ Այս մասին որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Մի շարք էլեկտրոնային սարքեր և դետալներ Հայաստան ներմուծելիս պետք է անցնեն անվտանգության ստուգում: Բացառություն է արվում միայն անձնական օգտագործման էլեկտրոնիկայի որոշ տեսակների համար:
 
Նման ընթացակարգը պետք է իրականացվի նույնիսկ այն դեպքում, երբ սարքավորումները ժամանակավորապես են ներմուծվում: Այդ պատճառով ՀՀ–ում բարդանում է արտասահմանյան ֆիլմերի նկարահանումների, համերգների անցկացումը, քանի որ կատարողներն իրենց հետ բերում են բեմական սարքավորումներ։
 

  • Կիսվել: