շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ՀՀ–ում կարգելափակվեն առանց արտոնագրի գործող արտասահմանյան առցանց խաղատների կայքերը

ՀՀ–ում կարգելափակվեն առանց արտոնագրի գործող արտասահմանյան առցանց խաղատների կայքերը

ՀՀ իշխանությունները կարգելափակեն արտասահմանյան առցանց խաղատների կայքերը, որոնք աշխատում են առանց արտոնագրի: «Շահումով խաղերի մասին» և հարակից օրենքներում համապատասխան փոփոխությունների նախագիծը հավանության արժանացավ ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ:

Մեկ այլ փոփոխության համաձայն` ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձինք, որոնք այցելում են երկրում տեղակայված խաղատներ, կկարողանան խաղադրույքներ կատարել և շահումներ ստանալ արտարժույթով։ Այդպիսով, ըստ գործադիր մարմնի, երկրի խաղային ինդուստրիան ավելի գրավիչ կդառնա զբոսաշրջիկների համար։ Զուգահեռ նախատեսվում է բարձրացնել փողերի լվացման դեմ վերահսկողության պահանջները:

Այդ նպատակով խաղատները պետք է անցնեն տարեկան ֆինանսական աուդիտ, ընդ որում` միայն այնպիսի կազմակերպությունների կողմից, որոնք ունեն առնվազն 5 ձեռնարկություններում աուդիտի փորձ, իսկ աուդիտորները ունեն միջազգային սերտիֆիկացում:

  • Կիսվել: