կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
ՀՀ-ում հրավառությունները հնարավոր կլինի ներմուծել և կիրառել բացառապես տոնական օրերին․ Սիսակ Գաբրիելյան

ՀՀ-ում հրավառությունները հնարավոր կլինի ներմուծել և կիրառել բացառապես տոնական օրերին․ Սիսակ Գաբրիելյան

Նախագծի ընդունման դեպքում ունենում ենք հետևյալ պատկերը. օրենքի՝ ամբողջական ուժի մեջ մտնելուց հետո ՀՀ-ում հրավառությունները, որ դրսում կիրառվում են, հնարավոր կլինի ներմուծել ՀՀ ու կիրառել բացառապես ՀՀ տոնական օրերին կամ համայնքային, պետական մասնակցությամբ միջոցառումների ընթացքում։ Այս մասին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ, անդրադառնալով հրավառությունների արգելքի նախագծին,  ասաց իշխանական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը։

«Այս ձևակերպումը գտել ենք ամենահարմարը, որովհետև ունենում ենք միջոցառումներ, որ մեր օրենքի մեջ չեն մտնում, բայց համայնքը կամ պետությունը իր մասնակցությունը ունենում է՝ ծանրամարտի առաջնություններ, մանկական Եվրատեսիլներ  և այլն»,- ասաց նա։

Պատգամավորը նշեց, որ այս բացառիկ դեպքերում լիազոր մարմնի թույլտվությամբ,  կոնկրետ խմբաքանակով,  կոնկրետ օրվա ու ժամի համար կթույլատրվի ներկրել։

  • Կիսվել: