ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ՀՀ-ում չկա դեպք, երբ 20 դրամով ներմուծված դիմակը վաճառվի 200 դրամով․ Գեղամ Գևորգյան

ՀՀ-ում չկա դեպք, երբ 20 դրամով ներմուծված դիմակը վաճառվի 200 դրամով․ Գեղամ Գևորգյան

Հստակ կարող եմ փաստել, որ ՀՀ-ում չկա դեպք, երբ 20 դրամով դիմակ ներմուծված լինի և վաճառված լինի 200 դրամով: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում վստահեցրեց ՀՀ ՏՄՊՊ հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը:

«Հաշվի առնելով աշխարհում դիմակների դեֆիցիտը, Հայաստան ներկրվել է մոտ 10 անգամ բարձր գնով դիմակ, և դա ամբողջ աշխարհում: ԵԱՏՄ մյուս երկրներում նույն վիճակն է»,-ասաց Գևորգյանը և հիշեցրեց, որ Հայաստանում որոշակի քայլեր ձեռնարկելուց հետո գինը բավականին իջել է:

Հանձնաժողովի նախագահը նաև տեղեկացրեց, որ երեք շուկաներում՝ դիմակի, ձեռնոցի, ալկոգելի, ուսումնասիրությունները շարունակվում են:

«Բժշկական կամ պաշտպանիչ դիմակների շուկայում և լատեքս ու նիտրի ձեռնոցների շուկայում ունենք հարուցված վարույթներ: Առաջին լսումը տեղի է ունեցել: Հիմա նորից տնտեսավարողները տեղեկատվություն են ներկայացնելու: Կարծում եմ՝ մոտ ժամանակներում վարույթի ավարտը տեղի կունենա և կհայտնենք»,-ասաց Գևորգյանը:

  • Կիսվել: