շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ՀՀ-ում բեռնվում է Գազայից տեղահանվածների համար նախատեսված մարդասիրական օգնության ինքնաթիռը

ՀՀ-ում բեռնվում է Գազայից տեղահանվածների համար նախատեսված մարդասիրական օգնության ինքնաթիռը

Պաղիստինի ժողովրդին տրամադրվող մարդասիրական օգնությունն առաջիկայում Հայաստանից կուղևորվի Եգիպտոսի Արաբական Հանրապետություն, որտեղից կտեղափոխվի Ռաֆահի անցակետ: Այս պահին ընթանում են մարդասիրական օգնության բեռնման աշխատանքները:

Հիշեցնենք, որ գործադիրի մարտի 28-ի նիստին Կառավարությունը պահուստային ֆոնդից ՆԳՆ-ին 19 միլիոն դրամ հատկացրեց՝ ռազմական գործողությունների հետևանքով Գազայի հատվածից տեղահանված և Ռաֆահի անցակետում հաստատված՝ ծանրագույն սոցիալ-տնտեսական պայմաններում գտնվող շուրջ 1,5 միլիոն անձի մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար:

Հումանիտար բեռում լինելու են պահածոյացված մթերք, չոր սնունդ, դեղեր, այդ թվում՝ բժշկական լուծույթներ և հակաբիոտիկներ: Մարդասիրական օգնությունը կազմում է 29,94 տոննա:

  • Կիսվել: