չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
ՀՀ-ում բացվել է ամենամեծ մոլը

ՀՀ-ում բացվել է ամենամեծ մոլը

Հայաստանում այսօր բացվեց ամենամեծ առևտրի կենտրոնը՝ մոլը, որը պատկանում է Սամվել Ալեքսանյանին:

«Մեգամոլ Արմենիա»-ի կառուցման հիմքում ընկած է հայկականության գաղափարը, իսկ կառուցումը հնարավոր է դարձել տեղի ու արտերկրի պրոֆեսիոնալ մասնագետների համատեղ աշխատանքի շնորհիվ։

Ավելի քան 98 հազար քմ տարածք զբաղեցնող մոլը բաղկացած է 6 հարկերից, որոնցից 3-ը ստորգետյա են։

Անդրկովկասի ամենամեծ խաղահրապարակն ընդհանուր առմամբ ունի 9 հազար քմ։ Այստեղ ընդգրկված են այնպիսի խաղեր, որոնք նույն ձեւաչափով որեւէ այլ տեղում հնարավոր չէ գտնել, իսկ մանկական տարածքի կողքին գործում է մեծ ֆուդկորդ: Այն նախատեսված է մոտ 750 հոգու համար։

Մոլն ունի 1000-ից ավելի մեքենանենրի համար նախատեսված ավտոկայանատեղի, թվային եւ լուսային լուծումներով հագեցած շատրվան, որն ընդգրկված է Գինեսի ռեկորդների գրքում, իսկ հայկականության գաղափարն ամբողջանում է Մինասի որմնանկարի շնորհիվ, որը վերականգնվել է իտալացի մասնագետների կողմից և տեղափոխվել  «Մեգամոլ Արմենիա»՝ մշտական և ապահով պահպանության:

  • Կիսվել: