չորեքշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2026
ՀՀ ՏԿԵՆ-ում քննարկվել են ապակենտրոնացման բարեփոխումների շրջանակում հայ-շվեդական համագործակցության հարցերը

ՀՀ ՏԿԵՆ-ում քննարկվել են ապակենտրոնացման բարեփոխումների շրջանակում հայ-շվեդական համագործակցության հարցերը

«ՍԱԼԱՐ Ինթերնեշնլի» կողմից իրականացվող «Աջակցություն Հայաստանում ապակենտրոնացման և տեղական ինքնակառավարման բարեփոխումներին» («ԴեաԼոԳ») ծրագրի շրջանակներում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանը ընդունել է Շվեդիայի Վեսթերվիկ համայնքի և Շվեդիայի տեղական իշխանությունների և տարածաշրջանների ասոցիացիայի (ՍԱԼԱՐ) ներկայացուցիչներ, որի կազմում էին Հայաստանում «ԴեաԼոԳ» ծրագրի և թիմի ղեկավար Վարսենիկ Մնացականյանը, «ՍԱԼԱՐ Ինթերնեշնլի» ավագ խորհրդատու Մագնուս Լիլյեստրյոմը, Վեսթերվիկ համայնքի ներկայացուցիչներ Անդրեաս Բիլտորպը ու Յորգեն Յոնսոնը և այլ պաշտոնատար անձինք։ Այս մասին տեղեկացնում են  ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:
 
Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին՝ բարձր գնահատելով համատեղ իրականացված ծրագրերն ու վերջիններիս շոշափելի արդյունքները։
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են «ԴեաԼոԳ» ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքները, ներկայացվել են Շվեդիայի համայնքներում նման ծրագրերի իրականացման ընթացքում առաջ եկած խնդիրները և լուծման տարբերակները։
 
Այցը կազմակերպվել է «ԴեաԼոԳ» ծրագրի կրթության ապակենտրոնացման պիլոտային նախաձեռնության շրջանակներում՝ նպատակ ունենալով խթանել կրթության կառավարման և մասնավորապես՝ կրթության ապակենտրոնացման ոլորտում օրինակելի գործելակերպերի և փորձի փոխանակումը շվեդական ու հայկական համայնքների միջև։
 
«ՍԱԼԱՐ Ինթերնեշնլի» կողմից իրականացվող «Աջակցություն Հայաստանում ապակենտրոնացման և տեղական ինքնակառավարման բարեփոխումներին» («ԴեաԼոԳ») ծրագրի շրջանակներում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանը ընդունել է Շվեդիայի Վեսթերվիկ համայնքի և Շվեդիայի տեղական իշխանությունների և տարածաշրջանների ասոցիացիայի (ՍԱԼԱՐ) ներկայացուցիչներ, որի կազմում էին Հայաստանում «ԴեաԼոԳ» ծրագրի և թիմի ղեկավար Վարսենիկ Մնացականյանը, ՍԱԼԱՐ Ինթերնեշնլի ավագ խորհրդատու Մագնուս Լիլյեստրյոմը, Վեսթերվիկ համայնքի ներկայացուցիչներ Անդրեաս Բիլտորպը ու Յորգեն Յոնսոնը և այլ պաշտոնատար անձինք։
 
  • Կիսվել: