կիրակի, հուլիս 14
14 / 7 / 2024
«ՀՀ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ում անհայտ ծագման նյութերի փորձաքննությունների շրջանակն ընդլայնվել է

«ՀՀ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ում անհայտ ծագման նյութերի փորձաքննությունների շրջանակն ընդլայնվել է

Փորձագիտական կենտրոնի հնավորությունների ընդլայնման  և նոր սարքավորումների ձեռք բերման շնորհիվ,                 Կենտրոնի Նյութագիտական բաժնում իրականացվող անհայտ ծագման նյութերի փորձաքննությունների շրջանակներում, այսուհետ կիրականացվեն նաև պարարտանյութերի, թունաքիմիկատների և գյուղատնտեսության ոլորտում կիրառվող այլ օժանդակ նյութերի հետազոտություններ: Մասնավորապես, տարբեր օբյեկտներում և կրող առարկաների վրա դրանց հետքերի հայտնաբերման, տեսակների որոշման և նույնականացման վերաբերյալ:  Այս մասին տեղեկանում ենք ՊՈԱԿ-ից:

Բացի այդ, հնարավոր կլինի որոշել նաև նշված ապրանքատեսակների որակական ցուցանիշները և դրանց համապատասխանելիությունը՝ ՀՀ տարածքում գործող ստանդարտների պահանջներին։

  • Կիսվել: