երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
ՀՀ ՊԵԿ–ը բարելավել է դիրքերը ԵԱՏՄ անդամ երկրների ցանկում

ՀՀ ՊԵԿ–ը բարելավել է դիրքերը ԵԱՏՄ անդամ երկրների ցանկում

ԵԱՏՄ անդամ երկրների եռամսյա կտրվածքով աշխատանքի արդյունավետության գնահատման սանդղակում ՀՀ ՊԵԿ հետբացթողումային հսկողության վարչության դիրքերը բարելավվել են: Այս մասին հայտնում է ՀՀ ՊԵԿ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ Հայաստանի ցուցանիշը 2021թ–ի 89․50-ից 2023 թ–ին հասել է 93․75-ի։
Անփոփելով 2023 թվականի առաջին կիսամյակում հետբացթողումային հսկողության ուղղությամբ ՊԵԿ համապատասխան վարչության կողմից իրականացված մի շարք միջոցառումները` նշվում է նաև, որ 2023թ առաջին կիսամյակի ընթացքում իրականացվել է 59 մաքսային ստուգում, որից 45-ը՝ կամերալ ստուգում և 14-ը՝ արտագնա:

Ստուգումների արդյունքում լրացուցիչ հաշվարկվել են 631․0 մլն դրամի մաքսային վճարներ: Հաշվարկված գումարներից գանձվել է 1․7 մլն դրամ։

ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան հարթակում ներդրվել է ապրանքների և տրանսպորտային միջոցների բացթողումից հետո թիրախային ստուգումների համակարգի թեստային տարբերակը, որն ապահովում է հսկողական աշխատանքների հետագծելիությունը և ստուգման ծրագրի ինքնաշխատ կազմման հնարավորությունը։

 

  • Կիսվել: