հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
ՀՀ-ն Վրաստանի, Ադրբեջանի ու Թուրքիայի հետ խորհրդակցություններ է անցկացրել ապրանքների համակարգված և անխափան փոխադրումների վերաբերյալ

ՀՀ-ն Վրաստանի, Ադրբեջանի ու Թուրքիայի հետ խորհրդակցություններ է անցկացրել ապրանքների համակարգված և անխափան փոխադրումների վերաբերյալ

Վրաստանը, Ադրբեջանը, Թուրքիան և Հայաստանը խորհրդակցություններ են անցկացրել ապրանքների համակարգված և անխափան փոխադրումների վերաբերյալ, հայտնել են Վրաստանի կառավարությունից, տեղեկացնում է minval.az-ը։

Նշվում է, որ բանակցություններն ընթացել են Վրաստանի համակարգմամբ:

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած քննարկման ժամանակ նշվել է, որ հանրապետությունից բեռնափոխադրումների ուշացումներ չկան։ Ընդգծվել է, որ այս ուղղությամբ առկա որոշ թերություններ կապված են հակառակ կողմի ենթակառուցվածքի հետ, իսկ Լարսի մաքսակետի հետ կապված խնդիրը պայմանավորված է վերանորոգման աշխատանքների հետ։

Ինչպես հաղորդվում է՝ լուծվել են նաև արագ փչացող ապրանքների տեղափոխման հետ կապված հարցերը։

 

  • Կիսվել: