ԵԱՏՄ-ում միասնական նավիգացիոն կապարակնիքներով կհետևեն Միության երկրների փոխադրումներին
ԵԱՏՄ-ում միասնական նավիգացիոն կապարակնիքներ են գործարկել միության բոլոր երկրներում փոխադրումներին հետևելու համար։ Այս մասին հայտարարել է ԵՏՀ մաքսային համագործակցության հարցերով նախարար Ռուսլան Դավիդովը:
Նա, մասնավորապես, ասել է. «Դա կբարձրացնի ԵԱՏՄ տարանցիկ ներուժը, ավելի բարենպաստ պայմաններ կստեղծի փոխադրողների համար, և վերահսկող մարմինները ավելի քիչ առիթներ կունենան կանգնեցնելու նման կապարակնիքներով մեքենաները, քանի որ ձեռք է բերվում ամբողջական թափանցիկություն»:
Նշենք, որ որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի փետրվարի 1-ից: Կսկսի կիրառվել ԵԱՏՄ բոլոր հինգ երկրների համար՝ փետրվարի 11-ից։


