հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
ՀՀ-ն նախատեսում է վավերացնել «Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի մասին» համաձայնագիրը

ՀՀ-ն նախատեսում է վավերացնել «Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի մասին» համաձայնագիրը

Հայաստանը պետք է վավերացնի «Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի մասին» համաձայնագիրը։ Այս մասին Ազգային ժողովում, համապատասխան նախագծի քննարկման ժամանակ, հունիսի 11-ին ասել է էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Հովակիմյանը։

Նրա խոսքով՝ այս բանկը ստեղծվել է 2015թ. Չինաստանում։ Սա զարգացման բազմակողմանի բանկ է, որի նպատակն է աջակցությունը կայուն տնտեսական զարգացմանը, բարգավաճման ապահովմանը եւ ենթակառուցվածքի բարելավմանը, ինչպես նաեւ տարածաշրջանային զարգացման աջակցությանը Ասիայի եւ Օկեանիայի տարածաշրջանում։

«2017-ից կառավարությունում քննարկվել է բանկին 5 բաժնեթղթերով միանալու հարցը, որը հետագայում բանկը մերժել է։ Ներկայում կա կառավարության որոշումը 374 բաժնեթղթերով միանալու եւ անդամակցության վերաբերյալ»,- ասել է Հովակիմյանը։

Փոխնախարարի խոսքով՝ նախագիծն արդարացված է ռիսկերի եւ վարկային միջոցների դիվերսիֆիկացման տեսակետից։ Մեկ բաժնեթղթի գինը կկազմի 100 հազար ԱՄՆ դոլար, որի  20 տոկոսը արդեն վճարված է։ Անդամակցությունը Հայաստանին հնարավորություն կտա մասնակցել խոշոր տարածաշրջանային ներդրումային ծրագրերին։

  • Կիսվել: