չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
ՀՀ-ն ատոմային էլեկտրակայանի նոր էներգաբլոկ կառուցելու օրակարգ և խնդիր ունի. Փաշինյան

ՀՀ-ն ատոմային էլեկտրակայանի նոր էներգաբլոկ կառուցելու օրակարգ և խնդիր ունի. Փաշինյան

ՀՀ-ն ատոմային էլեկտրակայանի նոր էներգաբլոկ կառուցելու օրակարգ և խնդիր ունի: Այս մասին այսօր, պատասխանելով ՀՀ քաղաքացիների հարցերին, ասաց վարչապետ Նիկոլ Փաշիյնանը:

Նա, մասնավորապես, նշեց. «Մենք բանակցում ենք և՛ Ռուսաստանի, և՛ ԱՄՆ-ի, և՛ Կորեայի մեր գործընկերների հետ, փորձում ենք հասկանալ` ինչ առաջարկ կա, որ մեզ ձեռնտու կլինի թե՛ կոմերցիոն, թե՛ արդյունավետության առումով:

Մենք հետաքրքրված ենք նաև մոդուլյար ռեակտորների` նոր ի հայտ եկող, նոր իրագործվող տեխնոլոգիաներով, որովհետև ես ինչքան գիտեմ՝ այս պահին աշխարհում ոչ մի գործող մոդուլյար ռեակտոր չկա, կան, որ շինարարության փուլում են և առաջիկա տարիներին կսկսեն աշխատել»:

  • Կիսվել: