ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ՀՀ մաքսային տերմինալներից մեկում մեծ քանակությամբ պայթյունավտանգ նյութեր են հայտնաբերել

ՀՀ մաքսային տերմինալներից մեկում մեծ քանակությամբ պայթյունավտանգ նյութեր են հայտնաբերել

Հայաստանի մաքսային տերմինալներից մեկում ՊԵԿ–ը մեծ քանակությամբ պայթյունավտանգ նյութեր է հայտնաբերել։ Այս մասին այսօր ԱԺ–ում հայտնել է ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը` նշելով, որ «Սուրմալուի» ողբերգական դեպքից հետո ՊԵԿ–ն իր գործունեության տիրույթում պայթյունավտանգ նյութերի անվտանգությանն ուղղված ստուգումներ է անցկացրել։

«Այնպես չէ, որ դա կոնկրետ վտանգի աղբյուր էր, բայց հիմա մենք զբաղվում ենք, որպեսզի այդ ապրանքն ավելի անվտանգ տարածք տեղափոխենք»,– ասել է Բադասյանը։

ՊԵԿ նախագահը հիշեցրել է, որ օրենքով պյթյունավտանգ ու դյուրավառ նյութերով բռնված ավտոմեքենաները մաքսակետը պետք է հատեն արտահերթ։ Բայց ստուգումների ընթացքում հերթում նման մեքենայի կանգնած լինելու դեպք էլ էարձանագրվել։

«Խնդիրն այն էր, որ այդ մեքենան եկել էր ԵԱՏՄ երկրից ու որոշակի ձևակերպումներ պիտի անցներ, որտեղ հերթ էր։ Մենք այդ հարցին ուշադրություն դրաձրեցինք, որպեսզի, ինչպես նախատեսված է օրենքով, իրենք մաքսակետը հատեն արագ»,– ասել է ՊԵԿ նախագահը։

  • Կիսվել: