ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Կենտրոնական բանկը ստուգումներ կանցկացնի արտարժույթի փոխանակման կետերում և գրավատներում

Կենտրոնական բանկը ստուգումներ կանցկացնի արտարժույթի փոխանակման կետերում և գրավատներում

ՀՀ կենտրոնական բանկի նախագահի որոշմամբ՝ ԿԲ Ֆինանսական վերահսկողության և լիցենզավորման դեպարտամենտն արտարժույթի առուվաճառքի լիցենզիա ստացած անձանց մոտ (ներառյալ՝ նրանց լիցենզավորված մասնաճյուղերում) 2022 թ. հունվարի 21-ից մինչև 2022 թ. դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում իրականացնելու է օրենսդրության համապատասխանության ստուգումներ: Այս մասին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկից։

Նշվում է, որ ԿԲ նախագահի որոշմամբ ԿԲ ֆինանսական վերահսկողության և լիցենզավորման դեպարտամենտը նույն ժամանակահատվածում գրավատնային գործունեության լիցենզիա ստացած անձանց մոտ ևս իրականացնելու է օրենսդրության համապատասխանության ստուգումներ:

  • Կիսվել: