չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
ՀՀ ԿԲ նախագահն ընդունել է Սևծովյան առևտրի և զարգացման բանկի նախագահի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ ԿԲ նախագահն ընդունել է Սևծովյան առևտրի և զարգացման բանկի նախագահի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն այսօր ընդունել է Սևծովյան առևտրի և զարգացման բանկի նախագահ Դմիտրի Պանկինի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև բանկի՝ Հայաստանում իրականացված և նախանշվող ծրագրերի վերաբերյալ հարցերը:

Հանդիպումից հետո Դմիտրի Պանկինը ներկայացրել է նաև Սևծովյան առևտրի և զարգացման բանկի ռազմավարությունը, որին հրավիրված էին հայաստանյան մամուլի ներկայացուցիչները:

Դմիտրի Պանկինը նշել է, որ Հայաստանում Սևծովյան առևտրի և զարգացման բանկի աշխատանքի համար առկա են բարենպաստ պայմաններ, շեշտելով, որ բանկերը գտնվում են հուսալի վերահսկողության ներքո, վերջիններիս ֆինանսական վիճակը հստակ ու կանխատեսելի է: Բանկի նախագահը հավելել է, որ նման ֆինանսական շուկան հնարավորություն է տալիս ներդրողներին արդյունավետ աշխատել Հայաստանում:     

Միջոցառման ավարտին Սևծովյան առևտրի և զարգացման բանկի և «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ միջև ստորագրվել է վարկային համաձայնագիր: Համաձայնագրով նախատեսված միջոցները «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ն  կուղղի հայկական փոքր և միջին ձեռնարկությունների վարկավորմանը` վերջիններիս նախագծերը և ներդրումային ծրագրերը ֆինանսավորելու նպատակով:



  • Կիսվել: