ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
ՀՀ կառավարությունը մաքսային արտոնություններ է տրամադրել նոր տրոլեյբուսների ներմուծման համար

ՀՀ կառավարությունը մաքսային արտոնություններ է տրամադրել նոր տրոլեյբուսների ներմուծման համար

«Երևանի էլեկտրատրանսպորտ» ընկերությունն ազատվել է ներմուծման մաքսատուրքերի վճարումից։ Համապատասխան որոշումն ընդունվել է մայիսի 7-ին՝ ՀՀ կառավարության նիստի ժամանակ։

Ծրագրի շրջանակում նախատեսվում է ներկրել «Yutong» մակնիշի 45 տրոլեյբուս։ Տրոլեյբուսների ձեռքբերման համար նախատեսվում է իրականացնել 4,3 մլրդ դրամի ներդրում։ Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 432 մլն դրամ։

 

  • Կիսվել: