ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Երևանում նոր ավտոմայրուղու կառուցման վարկին

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Երևանում նոր ավտոմայրուղու կառուցման վարկին

ՀՀ կառավարությունը Ասիական զարգացման բանկից 60 մլն 90 հազար եվրո վարկ կվերցնի Երևանում նոր ավտոմայրուղու կառուցման համար:

Վարկի ստորագրման մասին որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։

Ծրագրի նպատակն է կառուցել ճանապարհ, որը կմիացնի Իսակովի և Արշակունյաց պողոտաները և կդառնա մայրաքաղաքի հարավային և հյուսիսային շրջանները կապող ևս մեկ երթուղի:

Ճանապարհն այնուհետև կմիանա Մոնթե Մելքոնյան պողոտային, որն Իսակովի պողոտան կապում է Աջափնյակ վարչական շրջանի հետ:

Այսպիսով, կստեղծվի Շենգավիթ և Էրեբունի թաղամասերից դեպի Աջափնյակ և Արաբկիր տանող արագընթաց մայրուղի։

Շինարարության շրջանակներում Հրազդան գետի վրա կկառուցվի նոր կամուրջ։

  • Կիսվել: