կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ՀՀ Կառավարությունը 95 միլիոն 625 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզի սուբվենցիոն ծրագրերի համար

ՀՀ Կառավարությունը 95 միլիոն 625 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզի սուբվենցիոն ծրագրերի համար

 ՀՀ Կառավարությունը որոշում է կայացրել Գեղարքունիքի մարզի մի շարք սուբվենցիոն ծրագրերի համար 95 միլիոն  625 հազար դրամ հատկացնելու մասին։

Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, նշված գումարից 9 միլիոն  930 հազար դրամ հատկացվել է Վարդենիս համայնքի Ակունք բնակավայրի վարչական շենքի տանիքին 40,05 կվտ արեւային կայանի տեղադրման, 74 միլիոն  325 հազար դրամ՝ Մարտունի համայնքի Ծովինար, Զոլաքար, Վաղաշեն, Գեղհովիտ, Ն. Գետաշեն, Ծակքար եւ Ձորագյուղ բնակավայրերի փողոցներում լուսավորության համակարգերի կառուցման, 11 միլիոն  369 հազար դրամ՝ Մարտունի քաղաքի,  Վարդենիկ, Աստղաձոր, Գեղհովիտ, Ն. Գետաշեն եւ Ձորագյուղ բնակավայրերի գազիֆիկացման ծրագրերի իրականացման համար։

  • Կիսվել: