չորեքշաբթի, հունիս 26
26 / 6 / 2024
ՀՀ-ի, ՌԴ-ի և Վրաստանի մասնագետներն աշխատում են երկաթուղային ենթակառուցվածքի վերականգնման համար

ՀՀ-ի, ՌԴ-ի և Վրաստանի մասնագետներն աշխատում են երկաթուղային ենթակառուցվածքի վերականգնման համար

Լոռու մարզում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքների վերացման գործում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությանը ակտիվ աջակցություն են ցուցաբերում Ռուսաստանի և Վրաստանի երկաթուղայինները: 

«Ռուսական երկաթուղիների» ղեկավարության անունից ՀԿԵ–ին օգնության են ուղարկվել տարբեր պրոֆիլի 35 մասնագետներ և ղեկավարներ ՝ ուղու ինժեներներ, գեոդեզիստներ, տեխնիկայի մեքենավարներ: Նրանք ներգրավված են ենթակառուցվածքի ավերված ամենախնդրահարույց հատվածներում և նախաձեռնողական կարգով ղեկավարում են վերականգնողական աշխատանքներում ներգրավված խմբերը։ 

 Վրացի երկաթուղայինները շարժակազմ և մասնագետներ են տրամադրել վերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Խոսքը, մասնավորապես, 30 ավտոմեքենաների մասին է, որից 15-ը հոփեր-դոզատորներ, 15 դումփքար «dump car» (տարբեր տեսակի ինքնաթափ վագոններ) և ջերմաքարշ, ինչպես նաև 10 մեխանիկ ՝ վերականգնողական շարժակազմի հետ աշխատելու համար։ 

Ներկայումս, բացի ՀԿԵ-ի շուրջ 300 աշխատակիցներից, վերականգնողական աշխատանքներում ներգրավված են «Ռուսական երկաթուղիներ» - ի կառուցվածքի մեջ մտնող տարբեր ստորաբաժանումների և ընկերությունների 35 մասնագետներ և «Վրացական երկաթուղիներ» - ի 10 աշխատակիցներ:

 

ձ

  • Կիսվել: