կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ՀՀ Գյումրի ու ՌԴ Վոլոգդա քաղաքները դարձան քույր քաղաքներ

ՀՀ Գյումրի ու ՌԴ Վոլոգդա քաղաքները դարձան քույր քաղաքներ

Գյումրու քաղաքապետարանում դեկտեմբերի 23-ին ՀՀ Գյումրի և ՌԴ Վոլոգդա քաղաքների միջև  ստորագրվեց քույր քաղաքների համաձայնագիր: Ինչպես տեղեկացում է «Արմենպրես»-ը, համաձայնագիրը ստորագրեցին Գյումրու քաղաքապետ  Վարդգես Սամսոնյանը և Վոլոգդայի քաղաքապետ Սերգեյ Վորոպանովը։

Գյումրու քաղաքապետը, կարևորելով այս համագործակցությունը, հույս հայտնեց, որ փաստաթղթային այդ վավերացումը նաեւ գործնական քայլերի նախահիմք կդառնա.

«Համայնքային իշխանություններն անչափ կարևորում են երկու քաղաքների միջև նոր համագործակցության ստեղծումը տարբեր ոլորտներում: Գյումրին մշակութային հետաքրքիր դիմագիծ ունեցող, սպորտի ու զբոսաշրջության, ՏՏ  քաղաք է: Այսօր պատմական օր է՝ Վոլոգդան դարձավ Գյումրու հետ 20-րդ քույր քաղաքը: Հուսով եմ, որ այս համաձայնագիրը կնպաստի հայ-ռուսական հարաբերությունների շարունակականությանը: Հուսով եմ, որ նաև ակտիվ համագործակցություն կստեղծվի տնտեսական, առևտրի, կրթության, քաղաքաշինության  և ճարտարապետության  ոլորտում»:          

Վոլոգդայի քաղաքապետ Սերգեյ Վորոպանովն իր և պատվիրակության անունից շնորհակալություն հայտնելով, նշեց, որ ուրախ կլինի հյուրընկալել Գյումրիի պատվիրակությանը Վոլոգդայում:

«Գյումրիին մեզ հիացրեց իր գեղեցկությամբ, մաքրությամբ ու մարդկանցով: Սա հրաշալի քաղաք է: Ես սիրահարվեցի այս քաղաքին: Վոլոգդան ևս մշակութային ու պատմական քաղաք է, ու վստահ եմ, որ սրանից զատ նաև տնտեսական լավ համագործակցության հիմք ենք դնում այս հուշագրով»,-նշեց Սերգեյ Վորոպանովն՝ առաջարկելով առաջիկայում հանդիպում կազմակերպել գործարար շրջանակների համար, ինչը ոլորտի զարգացման համար հրաշալի հիմք կարող է լինել։

  • Կիսվել: