ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ՀՀ էկոնոմիկայի նախարարը ճապոնական կողմի հետ քննարկել է առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հարցեր

ՀՀ էկոնոմիկայի նախարարը ճապոնական կողմի հետ քննարկել է առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հարցեր

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը Տոկիոյում հանդիպել են Ճապոնիայի էկոնոմիկայի, առևտրի և արդյունաբերության նախարարի տեղակալ Տակու Իշիի հետ։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Ճապոնիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արեգ Հովհաննիսյանը։
 
Ինչպես հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, զրույցի ընթացքում քննարկվել են «ԷՔՍՊՈ 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա» համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությանը վերաբերող մի շարք հարցեր։
 
Անդրադարձ է կատարվել երկու երկրների միջև տնտեսական կապերի բարելավմանը և առևտրատնտեսական համագործակցության ընդլայնմանը։

  • Կիսվել: