հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ՀՀ դեսպանը հանդիպումներ է ունեցել նիդերլանդական առաջատար ագրոարդյունաբերական ձեռնարկություններում

ՀՀ դեսպանը հանդիպումներ է ունեցել նիդերլանդական առաջատար ագրոարդյունաբերական ձեռնարկություններում

Նիդերլանդներում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարար Արտակ Քամալյանն այցելել է Նիդերլանդների Թագավորություն, որտեղ հանդիպումներ է ունեցել ոլորտում առաջատար նիդերլանդական մի շարք ձեռնարկություններում։

Նախարարի առաջին կանգառն Ամստերդամում գտնվող PlantLab կենտրոնում էր, որը նորարարական լուծումներով փակ տարածքում բանջարեղեն արտադրող առաջատար ընկերություններից է աշխարհում։ Ընկերության ներկայացուցիչները շնորհանդեսի միջոցով ներկայացրել են արտադրամասի գործունեությունը, որից հետո քննարկում է ծավալվել ԵԱՏՄ երկրների հետ համագործակցության վերաբերյալ։

Նախարարի հաջորդ հանդիպումը բանջարեղենի սերմերի արտադրության շուկայում համաշխարհային անվանի Bejo Seed ընկերությունում էր։ ԵՏՀ նախարարը ընկերության ներկայացուցիչներին տեղեկացրել է ԵԱՏՄ երկրների ղեկավարների առաջադրած առաջադրանքի մասին՝ մինչև 2025 թվականը Եվրասիական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների շրջանակում սերմարտադրությունը զարգացնելու վերաբերյալ։

Արտակ Քամալյանի խոսքով՝ Եվրասիական տնտեսական միությունը գյուղատնտեսության զարգացման զգալի ներուժ ունի, որը կարիք է զգում անհրաժեշտ լուրջ նորամուծությունների և համալիր լուծումների ներդրման։ Մտքեր են փոխանակվել Bejo Seed ընկերության ապրանքանիշի ներքո ԵԱՏՄ երկրներում ներքին շուկայի կարիքները բավարարելու համար սերմերի արտադրություն հիմնելու հեռանկարների շուրջ։

Արտակ Քամալյանն այցելել է Bayer/De Ruiter Seeds Experience Centre, Koppert Biological Systems և Ammerlaan The Green Innovator ընկերություններ։

Վերջիններիս ներկայացուցիչների հետ հանդիպումներում ԵՏՀ նախարարը նշել է, որ ներկայումս միության երկրների համար գլխավոր խնդիրներից մեկը բարձրարտադրողական հարմարվողական տեսականու և բարձրորակ սերմերի ինքնաբավության բարձրացումն է։ Այս ուղղությամբ աշխատանքներ իրականացնելիս ԵԱՏՄ-ն առաջնորդվում է պետական ​​կարգավորման բարենպաստ էկոհամակարգի ստեղծման, տեխնոլոգիաների կիրառման միջոցով ներդրումային գրավչության բարձրացման և սերմարտադրության դինամիկ զարգացման տեսլականով։

Նախարարի այցը Նիդերլանդներ ավարտվել է ագրոարդյունաբերական շուրջ 10 ընկերությունների ղեկավարների հետ պաշտոնական ընթրիքով, որի ընթացքում գործնական պայմանավորվածություններ են ձեռք բերվել մի շարք ուղղություններով։

  • Կիսվել: