ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
ՀՀ- Չինաստան առևտրաշրջանառությունն աճել է գրեթե մեկ միլիարդ դոլարով

ՀՀ- Չինաստան առևտրաշրջանառությունն աճել է գրեթե մեկ միլիարդ դոլարով

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը փետրվարի 9-ին հանդիպեց Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆան Յոնգին:

ԱԺ փոխնախագահը շնորհավորեց դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ: Կողմերն անդրադարձան Արցախի դեմ սանձազերծված պատերազմին, ստորագրված եռակողմ հայտարարությանը՝ կարեւորելով փաստաթղթում ամրագրված դրույթների իրագործումը: Լենա Նազարյանը շեշտեց հայ ռազմագերիների եւ գերեվարված անձանց վերադարձի հրատապության հարցը: Դեսպան Ֆան Յոնգն իր հերթին կարեւորեց հրադադարի հաստատումը եւ հույս հայտնեց, որ չլուծված խնդիրները կկարգավորվեն:

Անդրադարձ կատարվեց ՀՀ-Չինաստան ուղիղ չվերթի գործարկմանը, մի շարք ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացմանը: Չնայած համաճարակին՝ հարաբերությունները պահպանվել են, անգամ աճ է գրանցվել առեւտրատնտեսական ոլորտում. առեւտրաշրջանառությունն աճել է գրեթե մեկ միլիարդ դոլարով

  • Կիսվել: